Ավտովթարի հետևանքով զոհվել է հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը


Ավտովթարի հետևանքով զոհվել է հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը
Հունվար 17 15:06 2021

Ավտովթարից մահացել է ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։ Տեղեկությունը հայտնում է Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան։

 Նշենք, որ Արտյոմ Միքայելյանը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: