«44 օրյա պատերազմի ծագումը» հոդվածին ՌԴ ԱԳՆ արձագանքը Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է. փաստաբան


«44 օրյա պատերազմի ծագումը» հոդվածին ՌԴ ԱԳՆ արձագանքը Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է. փաստաբան
Հունվար 13 16:04 2021

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44 օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածին ՌԴ ԱԳՆ արձագանքը  ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով հարուցվելիք քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«ՌԴ ԱԳՆ արձագանքը հավաստում է հիշյալ քրեական գործով ապագա մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի կողմից դիտավորյալ կերպով հայանպաստ բանակցությունները տապալելուն, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի նախաձեռնումն արդարացնելուն ու Արցախի ինքնորոշման իրավունքին մահացու հարված հասցնելուն ուղղված դիտավորյալ գործողությունները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովը հայտարարություն է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին: