Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց


Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվար 13 12:23 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։

 
 

Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ: