Արցախում հիվանդությունից զինծառայող է մահացել


Արցախում հիվանդությունից զինծառայող է մահացել
Հունվար 13 11:29 2021

Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:

 
 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:



loading...