«Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են». Արթուր Աբրահամն այցելել է «Եռաբլուր» պանթեոն


«Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են». Արթուր Աբրահամն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Հունվար 12 23:54 2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին:

«Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են: Իմ խոնարհումը մեր հերոսներին»,- ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է Արթուր Աբրահամը: