Ախուրյանի ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը


Ախուրյանի ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը
Հունվար 12 18:55 2021

Սեպտեմբերի 17-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակչուհին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ արհեստանոցից գողացել են գործիքներ։

Ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը Ազատան գյուղի 28-րդ փողոցի ավտոտնակներից մեկում արձանագրել էր, որ գողացել են եռակցման սարք, պտտասղոց, շաղափ ու բենզասղոց։ Պատճառվել էր շուրջ 150 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանների աշխատանքը արդյունք տվեց դեպքից ամիսներ անց։

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները պարզեցին, որ գողությունը կատարել է Ազատան գյուղի 45-ամյա մի բնակիչ։

Ոստիկանությունում կասկածյալը տվեց խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է։

Քննությունը շարունակվում է։