Երևանում 10 բալանոց խցանումներ են


Երևանում 10 բալանոց խցանումներ են
Դեկտեմբեր 25 20:02 2020

Երևանում այս պահին 10 բալանոց խցանումներ են։ Հատկապես խցանված է Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհ փողոցը, փոքր կենտրոնը՝ ամբողջությամբ, Կոմիտասի պողոտան, Կիևյան փողոցը, Ազատության պողոտան, հաղորդում է News.am-ը:

Հիշեցնենք, որ ժամը 18–ից Երևանում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան, Մյասնիկյան պողոտան, Կենտրոնի փողոցները։

Խցանման մեջ մնացած վարորդները ազդանշաններով միանում են ցուցարարներին։