ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին


ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին
Մայիս 24 11:21 2017

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին:

Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձեր տաղանդի շնորհիվ և կատարողական բարձր վարպետության միջոցով համաշխարհային երաժշտական գանձերը, այդ թվում` հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ են աշխարհում` ունկնդրին պարգևելով բազում նուրբ ապրումներ ու զգացմունքային պահեր:

Երկար տարիներ Դուք առաջին ջութակն եք Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի, որն իր վիրտուոզությամբ նոր կյանք է տալիս դասական արվեստի գլուխգործոցներին»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգևորություն և նոր հաջողություններ: