2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Արցախի 950 000հա տարածք հանձնվեց թշնամուն։ Այդ պատերազմում քաղաքական իշխանության մեղավորության, անգործության և հանցավոր սխալների պատճառով Հայաստանը պարտվում էր և Նիկոլ Փաշինյանը խայտառակ փաստաթուղթ ստորագրեց` կապիտուլյացիոն ակտ։
Մենք`Հայաստանի լրագրողներս ու լրատվամիջոցների ներկայացուցիչներս, պատերազմի օրերին հայրենիքին չվանսելու ազնիվ մղումով ակամա դարձանք գործող իշխանությունների ստի և կեղծիքի խոսափողը, իշխանական կաբինետներում հորինվող ստերի տարածման հարթակը, սուտ, որի տարածումը թույլ տվեց,որ հասարակությունը զգոնացնի իշխանությանը,որ իշխանությունները կանգնեցնեն պատերազմը,խնայեն հազարավոր հայորդիների կյանքը, փրկել Արցախը։ Շատերս տեղյակ լինելով պատերազմական օրերին տիրող իրականությանը լռում էինք, քանի որ իշխանությունները վստահեցնում էին, որ ճշմարտությունն ասելը կհարվածի մեր բանակին։ Հիմա, երբ ակնհայտ է, որ պատերազմի բոլոր օրերին նաև մեր միջոցով լկտիաբար մոլորեցրել են հանրությանը, կարևոր է, որպեսզի իշխանություններն առնվազն պոստ ֆակտում մեր կողմից իրենց գործունեության վերաբերյալ ստանան գնահատական։ Մենք ներողություն ենք խնդրում մեր ընթերցողից և մեզ հավատացողներից,որ ակամա մասնակիցն ենք դարձել իշխանությունների այդ զարհուրելի ծրագրին: Ներողություն ենք հայցում տասնյակ֊հազարավոր մեր մայրերից և քույրերից, որ նրանց պարզապես կամա,թե ակամա խաբել ենք, տարածելով իշխանությունների` 《արծրունների》բարձրաձայնած նենգ ու մտածված ստերը:
Ելնելով այն հանգամանքից, որ իշխանության ստի գլխավոր գեներատորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը նաև հիմա է շարունակում մոլորեցնել հանրությանը, հաշվի առնելով լրագրողի և լրատվամիջոցի հանրությանը բացառապես ճշմարտություն հայտնելու առաքելությունը, մենք հրաժարվում ենք 44 օր`նույնքան , որքան տևեց այս կեղծիքի տարածմամբ պարտված պատերազմին մեր կողմից ակամա աջակցությունը, լուսաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները և նրա կողմից արված քաղաքական հայտարարությունները։ Միևնույն ժամանակ մեր հարթակը կշարունի բաց մնալ պետական կառույցների իրենց գործունեությանը առնչվող , մեր բնակչության համար սոցիալական նշանակություն ունեցող պաշտոնական տեղեկությունների համար։