Ովքեր են դավաճանների վարձու քարոզիչները. Antifake.am


Ովքեր են դավաճանների վարձու քարոզիչները. Antifake.am
Դեկտեմբեր 4 20:09 2020

«Դավաճանի քարոզիչներ» ֆեյսբուքյան էջը ներկայացնում է «Դավաճանների վարձու քարոզիչները» շարքը։ Ներկայացվում են բոլոր այն անձինք և պաշտոնյաները, որոնք զբաղվում են Հայաստանի և Արցախի դավաճան իշխանությունների քարոզչությամբ։

 

Այսպես, նշվում է, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համակարգում է համացանցում կեղծ քարոզչություն իրականացնող ֆեյք ֆաբրիկաները։ Նրա ֆեյք խոսափողերից է հայտնի ատելություն քարոզող «Մաեստրո» էջը։

 

«Ալեն Սիմոնյանի կողմից կառավարվող ֆեյքերը տարիներ շարունակ զբաղվում են հակաեկեղեցական, ապազգային ու հակապետական քարոզով, խայտառակ հայհոյանքներ են գրում իշխանության ընդդիմախոսների, պատերազմում վիրավորված հերոսների, զոհված հերոսների ընտանիքների, որդեկորույս մայրերի, գերի ընկած զինվորների ու նրանց ծնողների հասցեին» (ավելին՝ այստեղ)։

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ըստ ֆեյսբուքյան էջի, իր կիբերբանակով աջակցել է դավաճանական իշխանություններին պետական ինստիտուտների քանդման ապօրինի բոլոր նախաձեռնությունների ժամանակ՝ իրականացնելով հակաեկեղեցական, հակապետական, ապազգային, բանակի, հայկական ավանդույթների դեմ ինտերնետային քարոզարշավներ։

 

«Սաֆարյանի կիբերբանակի «ծանր հրետանիներից» մեկն է սկանդալային հայտնի Ռեգինա Պրազյան անվանումով ֆեյք օգտահաշիվը։ Այս ֆեյքով է նա ամբողջ պատերազմի ընթացքում դավաճանական իշխանությունների ու թշնամի պետության շահերը սպասարկել՝ հանրությանը խաբելով, իբր «Հաղթելու ենք», խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից հետո շարունակել պաշտպանել իշխանություններին՝ գեներացնելով Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների, պատերազմում վիրավորված և զոհված հերոսների, վերջիններիս ընտանիքների, որդեկորույս մայրերի, հայրենազրկված արցախցիների, բանակի և սպաների մասին ամենալկտի ու խայտառակ ստերը, հայհոյախառն գրառումներն ու մեկնաբանությունները» (ավելին՝ այստեղ)։

 

 

 

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիսանում է ՀՀ-ում ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ, սակայն դավաճանական իշխանությունների թողտվությամբ և հովանավորությամբ վերջինս երկրում պետական բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում, ազատ ելումուտ ունի Արցախի Հանրապետության տարածք, ինչպես նաև հանդիսանում է արտասահմանյան ֆինանսավորումով գործող 1in.am լրատվականի սեփականատերը, տեղեկացնում է ֆեյսբուքյան էջը՝ հղում անելով Wikileaks-ի տվյալներին։

Նյութն ամբողջությամբ՝ antifake.am-ի ամբողջական հոդվածում։



loading...