«Ես կգնամ, բայց թոռնիկներիս չեմ կարող տանել Արցախ». շուշեցի կին


«Ես կգնամ, բայց թոռնիկներիս չեմ կարող տանել Արցախ». շուշեցի կին
Դեկտեմբեր 3 11:14 2020

Շուշեցիների ակցիան շարունակվում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց: «Եթե կացարան ունենանք, կվերադառնանք Արցախ: Թոռնիկներիս պատրաստ չեմ տանելու, որովհետև այն, ինչ տեսել են, շոկի մեջ են: Ես ու ամուսինս չենք ուզում մնալ ՀՀ-ում, պատրաստ ենք վերադառնալ, բայց երեխաների հարցով շուտ է: Առավել ևս, որ տեղ չկա մնալու: Մեզնից շատ վատ վիճակում էլ մարդիկ կան, դրսում են, նկուղներում»,- ասաց շուշեցի կինը:

Քիչ առաջ նրանց ընդունեցին ներկայացուցչության անդամները:

 

 



loading...