Ադրբեջանում համատարած Փաշինյանին ծաղրում են, իսկ նրա թիմից արձագանք չկա սրան. իհարկե, սա ՀՀ նախկին նախագահներին, գեներալներին քննադատելու հարցը չի, որ օպերատիվ ի կատար ածեն. Ռ. Մելքոնյան


Ադրբեջանում համատարած Փաշինյանին ծաղրում են, իսկ նրա թիմից արձագանք չկա սրան. իհարկե, սա ՀՀ նախկին նախագահներին, գեներալներին քննադատելու հարցը չի, որ օպերատիվ ի կատար ածեն. Ռ. Մելքոնյան
Դեկտեմբեր 2 21:56 2020

Այն ստորացուցիչ պահը, երբ տեսնում ես, որ երկրիդ ոչ բարով ղեկավարը դարձել է ադրբեջանական ժամանակակից երգիծական բանահյուսության գլխավոր հերոս. այս մասին գրառում է կատարել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Նա մասնավորապես գրել է.

«Ադրբեջանում Փաշինյանին ծաղրում են նախագահ Ալիևից մինչև հասարակ քաղաքացի, փոքրից մեծ, նրան են նվիրվում ծաղրական արևելյան ժանրի երգեր, նա երգիծական հաղորդումների, սկեչերի, թատերական բեմադրությունների ներկայիս տրենդային կերպարն է (paşinyan noldu):

Իսկ Հայաստանում նրա թիմից, նրա իշխանությունից, «նրա քայլից» որևէ արձագանք չկա այդ վիրավորանքներին և ծաղրին: Իհարկե, սա հո Հայաստանի նախկին բոլոր նախագահներին, ազգային հերոսներին, գեներալներին անխնա քննադատելու հարցը չի, որ շատ օպերատիվ ի կատար ածեն:

Սրանից կարելի է եզրակացնել, որ ներկայիս ապիկար վարչախմբի համար թշնամին միայն ներքին է, իսկ թուրքը և ադրբեջանցին մարդիկ են, որոնք «լավն են», «կոնստրուկտիվ են», որոնց պետք է ներել, որոնց հետ պետք է համատեղ ապազգային ծրագրեր անել:

Ամոթ է, գոնե սիմվոլիկ պատասխանեք ադրբեջանական համատարած ծաղրին և վիրավորանքներին. եթե ոչ Հայաստանի պատիվը պաշտպանելու, ապա գոնե ձեր կուռքի հանդեպ ձեր պարտքը կատարելու գիտակցությունից ելնելով»: