Հայաստանում բենզինը թանկացել է, «Ժողովուրդ»


Հայաստանում բենզինը թանկացել է, «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 2 08:57 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը բարձրացել է. արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով: Ըստ տնտեսվարողների՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապ­րանքների գների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ ուսումնասիրություն են անում, արդյունքների մասին կտեղեկացնեն: Օրինակ՝  Եվրասիական տն­տեսական միության անդամ երկրներում, որի անդամ է նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ:

Բելառոաում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 357 դրամ, Ռուսաստանում՝ մոտ 320 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 225 դրամ, Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 204 դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը հնարավորություն ունի արտոն­յալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել, համաձայնագիրն ուժի մեջ է: Նշենք, որ Ղազախստանի իշխանություններն այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա:

Երբ հայտարարվեց Ղազախստանից բենզին ներկրելու մասին, հանրությունը հույս հայտնեց, որ բենզինի գինը զգալի կնվազի, սակայն, ինչպես տեսնում ենք, այս հարցում դրական տեղաշարժ դեռ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...