Պուտինը հնարավոր է հոկեյ խաղա Կարմիր հրապարակում


Պուտինը հնարավոր է հոկեյ խաղա Կարմիր հրապարակում
Նոյեմբեր 28 18:35 2020

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում հոկեյ կխաղա, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Սովորաբար դա պլանավորվում է բավականին օպերատիվ՝ Ամանորից առաջ։ Դեռ նախատեսված չէ, բայց չի կարելի բացառել»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ դրսում, որոշակի նախազգուշական միջոցների պահպանմամբ, միանգամայն հնարավոր է դա անվտանգ անել: