Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:
«Ինձ համար մտահոգիչ չէ, թե իրավապահներին ինչ պիտի ասի, որ անեն, ինձ համար մտահոգիչ է հայրենիք կորուստը, ինչը արդեն փաստ է»,- ասաց գեներալ-գնդապետը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած 42 մլն դոլարի անպիտան զենք ձեռք բերելու գործին, ապա Մովսես Հակոբյանն ասաց։
«Թող հարցնի Անդրանիկ Քոչարյանին, իր հետ խոսել է այդ մասին, որոշակի տեղեկություններ ունի և հարցրեք քննչական մարմիներին, թե իմ դերակատարությունը որն է եղել: Այդ մարդը հիվանդ է, հիվանդ: Հոգիս հանգիստ է, ես հայրենիք չեմ տվել»,- ասաց նա:
Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել, ասաց, որ թող նախ բացատրեն՝ ինչու էին սկզբում ստել, հետո էլ ասել էին, թե Մովսես Հակոբյանը կորոնավիրուսով է վարակված եղել, դրա համար են հանել, ինչը, նրա խոսքով՝ այդպես չէր:
«Երկրորդը՝ հարցրեք հրամանատարական շտաբում գտնվողներին, թե ում բարոյահոգեբանական վիճակն է բարձրացրել, կարծում եմ՝ արդյունքները փաստում են՝ բարձրացրե՞լ է, թե ոչ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան


Լրահոս
ՀԱԿ ակտիվիստը ֆեյսբուքում խումբ է բացել հայերի և ադրբեջանցիների համար․ նպատակը՝ խաղաղություն, հաշտություն
20
Հունվար,
2021 01:38
ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, տեղեկացնելով, թե ստեղծել է խ ...
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարին հրավիրել են ԱԱԾ` բացատրություններ տալու
20
Հունվար,
2021 01:00
«Այսօր կեսօրին, երբ ուշքի եմ գալիս նախորդ ամբողջ օրը Հանրապետության հրապարակում անցկացնելուց հետո, ս ...
Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը. Նարեկ Մանթաշյան
20
Հունվար,
2021 00:50
Ակնհայտ է, որ գերիների թիվը հաշվելն անհնար երևույթ չէ, գուցե կան չնչին շեղումներ, բայց միջազգային առ ...
Փաշինյանը չի կարողանում բանակցել, նա միշտ շանտաժով է աշխատել, շանտաժ է արել իր թիմակիցներին, օլիգարխներին և իրեն թվում է՝ դա բանակցություն է. Աղասի Ենոքյան
20
Հունվար,
2021 00:42
Փաշինյանը չի կարողանում բանակցել, նա միշտ շանտաժով է աշխատել, շանտաժ է արել իր թիմակիցներին, օլիգարխ ...
Նյու Յորքում Ռուսաստանի հյուպատոսությանը թողել են առանց հեռախոսային կապի․ «ՌԻԱ Նովոստի»
20
Հունվար,
2021 00:32
Ամերիկյան կողմը հունվարի 18-ից անջատել է Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հեռախոսային ...
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
20
Հունվար,
2021 00:25
Հունվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետու ...
Հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից
20
Հունվար,
2021 00:18
Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն ...
Սյունիքում Nissan Skyline-ը բախվել է գազատարին. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. shamshyan.com
20
Հունվար,
2021 00:11
Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևանի բնակիչ ...
Պարբերաբար խեղաթյուրելով իրականությունը, ձևավորելով կեղծ քաղաքական օրակարգ՝ իշխանությունը փորձում է շեղել իրական խնդիրներից. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
20
Հունվար,
2021 00:05
Ժամեր առաջ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը պետք է բնութագրել որպես դասական դրսևորում բաժանարար գծեր ...
Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում
19
Հունվար,
2021 23:57
Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կու ...