Ռուբեն Ռուբինյանի հարևանուհին` պատգամավորի և նրա հոր մասին


Ռուբեն Ռուբինյանի հարևանուհին` պատգամավորի և նրա հոր մասին
Նոյեմբեր 25 01:56 2020

 

Mediaport թելեգրամային ալիքը հաղորդում է, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանության մասակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի փաստաթղթին չընդդիմանալու մեջ

Հրապարակվել են նաև տեսանյութեր, համաձայն որոնց՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան բակում են, իսկ մի քանիսը՝ Ռուբեն Ռուբինյանի:«Իր հայրիկը՝ լևոնական, ստանում է 200 հազար դրամ թոշակ, էս պահին, որպես նախկին լևոնական, և 15 տարի էս մարդը էս երկու ավտոտնակները իրանով ա արել, որը ես օրինական գնել եմ»:

Հիշցենենք, որ Ռուբեն Ռուբինյանի հայրը՝ Կարապետ Ռուբինյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ (1995-1998):

Ցուցարարների հարցին, թե արդյո՞ք փորձել է բարձրաձայնել խնդրի մասին, հարևանուհին պատասխանում է՝ «Ոչ, որովհետև բոլորը պառկած են «Իմ քայլի» և էս լևոնական «զբրոդի» տակ»:

«Իմ ավտոտնակների և խորդանոցի զամոկները փոխած՝ սա փախել ա Չինաստան, արդեն մեկ տարի ա և կուտակում ա 200 հազար կենսաթոշակ, ամսական, որ գա, իսկ արցախյան ընտանիքները և հայ ընտանիքները սովում են»,- հավելեց հարևանուհին:

Անդրադառնալով իր հարևան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հարևանուհին նշեց, որ աջակցել է վերջինիս.

«Անկախ իր տխմար հոր հանգամանքին՝ Ռուբենին աջակցում էի, ամեն ինչով, նույնիսկ վերջին օրը, երբ Շուշին հանձնեցին, ես նրան գրեցի, որովհետև հարևաններ ենք ի վերջո, մենք տարիքակից ենք, մեր ընկերական շրջապատնել ա նույնը: Եվ էս անգրագետ տխմարները, որոնք Գլենդել Հիլզում արդեն տուն ունեն, էստեղ մոտակայքում երկու-երեք սենյակ ունեն, էս երկու ավտոտնակները հափշտակել են և իրանց դնում են ինչ-որ մեկի տեղ, էսօր ես լսում եմ իր տխմարագույն հարցազրույցը, որ ինքը ասում ա՝ նախկինները չպիտի գան, որովհետև էդ դեպքում ժողովրդի ձեռքից իշխանությունը կգնա: Ժողովուրդը ե՞րբ իր ձեռքը իշխանություն ուներ, որ հլը գնա էդ իշխանությունը: Ո՞ւր ա էդ իշխանությունը»:

Ռուբինյանի հարևանուհին նշեց, որ ժամանակին զբաղված է եղել «ծառուկյանական ֆեյքերին բռնելով», բայց բացահայտել է մի ամբողջ ֆեյք ինդուստրիա՝ ղեկավարվող իշխող` Փաշինյանի կուսակցության կողմից.

«Մի ամբողջ ֆեյք ինդուստրիա էս մարդկանց ձեռքում ա: Այդ ֆեյքերից մեկը ասում ա`պարոն Փաշինյան, եթե Դուք հանձնեիք ամբողջ Ղարաբաղը և ամբողջ Հայաստանը, մենք էդ դեպքում էլ էինք Ձեր հետ համաձայն, էնքան ենք Ձեզ վստահում… Ո՞նց կարող է մի նորմալ, ադեկվատ հայ, որը գենետիկորեն հայ ա, իր արմատները Հայաստանում են, որը հոգեկան խնդիրներ չունի, ո՞նց կարող է նման բաներ խոսի»,- նշեց հարևանուհին:



loading...