«2020 թվին մեր պայքարը տանում էինք խրամատում, թող 2026-ից էլ այն տանենք քրեակատարողական հիմնարկներից». Կոնստանտին Տեր-Նակալյան


«2020 թվին մեր պայքարը տանում էինք խրամատում, թող 2026-ից էլ այն տանենք քրեակատարողական հիմնարկներից». Կոնստանտին Տեր-Նակալյան
Հոկտեմբեր 7 23:34 2026

Դատարանում  քննվում է «Ադեկվատ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանի կալանքի միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց՝ իշխանությունը կատարում է ադրբեջանցի վերադասների պահանջը․

«Ուզում են լռեցնել, վախեցնել հասարակության այն շերտերին, որոնք ակնհայտ դժգոհություններ ունեն  ինչպես վերջին իրադարձություններից, այնպես էլ երկրի ընդհանուր ներքաղաքական, տնտեսական վիճակից։ Ուզում են վախի մթնոլորտ ստեղծել՝ համոզելով մարդկանց, որ եթե կա ընդդիմախոսություն Նիկոլի ու իր իշխանության հանդեպ, ապա անպայման լինելու է պատիժ։ 

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝  չի կարելի վախենալ Նիկոլից ու իր իշխանությունից։ Նրանք վախենալու չեն, նրանք ողորմելի են»։

Տեր-Նակալյանն ընդգծում է՝ պայքարի ոգին եղել է, կա։

«Մենք երբեք չենք նահանջել մեր ոչ մի դրույթից, ոչ մի մոտեցումից ու  գնահատականից, որ տվել ենք այս իշխանությանը։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ շինծու քաղաքական գործերով, կալանավորումներով  մեր կյանքում ինչ-որ բան փոխվելու է, փորձելու ենք ինչ-որ գործարքների գնալ, որ «պարոն վարչապետը» ավելի լավ աչքով նայի, չարաչար սխալվում է։ 

2020 թվին մենք մեր պայքարը տանում էինք խրամատում, թող 2026 թվից հետ այն տանենք քրեակատարողական հիմնարկներից»։