«Խնդիրը գլխավոր շտաբի տիկին Աննայի տվայտանքների արդյունքում էս դավաճանությանը, էս հող հանձնելուն, էդքան երեխեքի անմեղ կյանքերը զոհաբերելուն դեմ մարդկանց լռեցնելն է». (տեսանյութ)


«Խնդիրը գլխավոր շտաբի տիկին Աննայի տվայտանքների արդյունքում էս դավաճանությանը, էս հող հանձնելուն, էդքան երեխեքի անմեղ կյանքերը զոհաբերելուն դեմ մարդկանց լռեցնելն է». (տեսանյութ)
Նոյեմբեր 21 21:25 2020

168.am-ը գրում է.

«Ինձ ձերբակալել են… Անկեղծ, չգիտեմ ինչի համար: Ես կարծում եմ, և ես այդ մասին նաև գրել եմ այդ ձերբակալման թղթի մեջ, որ դավաճան և թուրքի կոշիկներ լիզած իշխանությունը հիմա սարսափում է ժողովրդական ցասումից»,- Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի մոտեցում երբեք Հայաստանի պատմության մեջ չի եղել:

«Մեզ ըստ էության ձերբակալել են մի հոդվածով, որով որ ձերբակալություն նախատեսված չէ: Պարզից էլ պարզ է, որ խնդիրն այս ակտիվ մարդկանց, որոնք գլխավոր շտաբի տիկին Աննայի տվայտանքների արդյունքում էս դավաճանությանը, էս հող հանձնելուն, էդքան երեխեքի անմեղ կյանքերը զոհաբերելուն դեմ են ու չեն լռելու, լռեցնելն է»,- ասաց Նարեկ Մալյանը՝ շեշտելով, որ ինքը չի լռելու:

Նարեկ Մալյանն ասաց, որ նախորդ գիշերը, երբ գտնվում էր ՁՊՎ-ում, իր համար ամենահանգիստ գիշերն է եղել, որովհետև ինքն իրեն մխիթարել է նրանով, որ ոչինչ այդ պահին չի կարող անել, ու այդ մտքով իրեն մխիթարելով՝ քնել է:

«Ես չգիտեմ, թե այս ռազմական դրությունը դեռ ինչքան երկար է տևելու: Այս ռազմական դրությունը դավաճան իշխանությունների իշխանությունը մեկ օր ևս երկարաձգելու, այդ աթոռից մեկ օր ևս կպած լինելու, մեկ օր ևս «սև իկրա» ուտելու, այդ աթոռի համար է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր ազգի, մեր պետության վրա, որ նման թուլամորթին, նման դավաճանին հանդուրժում ենք՝ որպես մեզ ղեկավար»,- ասաց Նարեկ Մալյանը:

Վերջինս նշեց, որ նոյեմբերի 10-ին այդ թաքուն ստորագրված դավաճանական կապիտուլյացիոն փաստաթղթից հետո ռազմական գործողություններ չկան, և ուրեմն ինչի՞ համար է ռազմական դրությունը:

«Ես չեմ տեսնում ռազմական դրության որևէ պատճառաբանված հիմնավորում: Եվ նույնիսկ զինվորականներին թույլատրված է չկատարել այն հրամանները, որոնք տրամաբանությունից դուրս են: Սա տրամաբանությունից դուրս ռազմական դրություն է»,- եզրափակեց Նարեկ Մալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 


loading...