Ամոթ մեզ, որ հավատացել ու վարչապետ ենք կնքել այս արնախում թշնամուն. հանրահավաքի մասնակից (տեսանյութ)


Ամոթ մեզ, որ հավատացել ու վարչապետ ենք կնքել այս արնախում թշնամուն. հանրահավաքի մասնակից (տեսանյութ)
Նոյեմբեր 21 19:15 2020

Ես զոհվածներին համարում եմ իմ զավակները, իմ համար են նաև  զոհվել ու արյուն թափել, ես չգիտեմ այս արյունը ոնց կարելի է ուրանալ. «Ազատության» հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի  ժամանակ  Tert.am-ին  ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ամեն մի երեխայի մահը ինձ համար ցավ է: Ո՞նց է մեր վարչապետը կարողանում  գլոխը դնել բարձին, հանգիստ քնել, եթե կարող էր հրադադարը ավել վաղ կնքել, իրականում,  արյան ծարա՞վ է ինքը, ամոթ: Ամոթ մեզ, որ հավատացել ու վարչապետ ենք կնքել այս արնախում թշնամուն, մենք Վասակ ունեցել ենք, բայց ա՞յս կարգի Վասակ, մի հատ շիկացած թագ է պետք իր գլխին դնել: Ես վախենում եմ հայրենիք կորցնելուց, հայի ճակատագի՞րն է, որ միշտ գաղթական լինի, ի՞նչ էր ուզում  հավաքեինք տայինք, այս զոհերը, երեխաները մեղկ չէի՞ն»,- նշեց քաղաքացին: