«Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է 50 մլրդ դոլար. ո՞րն է մեր դիվանագիտական պատասխանը». Էնֆիաջյան


«Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է 50 մլրդ դոլար. ո՞րն է մեր դիվանագիտական պատասխանը». Էնֆիաջյան
Նոյեմբեր 21 15:59 2020

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի ներկայացրած պահանջներին. վերջինը Հայաստանից պահանջում է 50 մլրդ դոլար տույժի վճար:

«Տարածաշրջանում արդեն տեսնում ենք՝ թշնամի պետությունն ինչպիսի հռետորաբանություն է զարգացնում: Հայաստանին փորձում են պահանջ ներկայացնել, որ 50 մլրդ դոլար տույժ վճարի: Ո՞րն է մեր դիվանագիտական պատասխանը, ո՞ր սերունդներին եք թողնելու: ՀՀ-ից ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի կարող փախչել: Բոլոր մեղավորները պատասխան են տալու», - ասաց Էնֆիաջյանը:



loading...