Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բալաջարի կայարանից Բեյուք Քեսիքի ուղղությամբ ուղարկվել է 560 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն:
Նշենք, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 42,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67,000 տոննա փայտանյութ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին:










