Ոստիկանության կիրառած բիրտ ուժի հետեւանքով ակցիայի մասնակիցը վնասվածք ստացավ


Ոստիկանության կիրառած բիրտ ուժի հետեւանքով ակցիայի մասնակիցը վնասվածք ստացավ
Նոյեմբեր 20 19:16 2020



Հանրապետության հրապարակում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ նոյեմբերի 20-ին, բողոքի ակցիա էր իրականացվում, ոստիկանական մեծաթիվ ուժեր սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել ցուցարարներին։

 

Կադրերում երեւում է, որ ոստիկանության կիրառած բիրտ ուժի հետեւանքով ակցիայի մասնակիցը վնասվածք է ստանում։ Ցուցարարը դիմադրում էր եւ չէր նստում մեքենան, ինչին ի պատասխան՝ դիմակավորված ոստիկանը սկսեց քաղաքացուն ծեծի ենթարկել։