Bloomberg. ԵՄ-ն մտադիր է հասանելիություն ստանալ կոդավորված հաղորդագրությունների նկատմամբ ահաբեկչության դեմ պայքարի համար


Bloomberg. ԵՄ-ն մտադիր է հասանելիություն ստանալ կոդավորված հաղորդագրությունների նկատմամբ ահաբեկչության դեմ պայքարի համար
Նոյեմբեր 9 14:40 2020

Եվրամիությունը մտադիր է սոցցանցերին եւ մեսենջերներին պարտավորեցնել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով բացահայտել հաղորդագրությունների կոդավորումը, հաղորդում է Bloomberg-ը:

Այս մասին ասվում է ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին արված հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ Ֆրանսիայում եւ Ավստրիայում վերջին հարձակումներն ահաբեկչությանը վերադարձրել են Եվրամիության քաղաքական օրակարգի առաջին տեղ: «Մենք պետք է եվրոպացիներին պաշտպանենք իսլամիզմից: Թվային տվյալների նկատմամբ հասանելիությունն առավել կարեւոր է դառնում»,-ասվում է հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ «սոցցանցերն ու այլ պրովայդերները պատասխանատվություն են կրում, որպեսզի իրենց ծառայությունները չօգտագործվեն անօրինական գործունեության կամ ահաբեկչության, հանցավորության կամ ատելության քարոզչության համար»:

Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ ԵՄ առաջարկը կապված է ահաբեկչական քարոզչությունը կանխելու հետ: