Սպիտակ ֆոսֆորի վտանգավոր հետևանքները


Սպիտակ ֆոսֆորի վտանգավոր հետևանքները
Հոկտեմբեր 31 02:44 2020
 
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ադրբեջանը Արցախում՝ քաղաքացիական բնակավայրերին մոտ գտնվող անտառներում օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք: Քանի որ այս զինատեսակը շատ վտանգավոր տարրեր է պարունակում մարդու կյանքի համար, ուստի անհրաժեշտ է իմանալ սպիտակ ֆոսֆորի առաջացրած հետևանքները և առաջին բուժօգնության որոշակի կանոնները:
Սպիտակ ֆոսֆորն արգելված զինատեսակ է: Այն ծայրաստիճան թունավոր նյութ է, որն ունի մի քանի տհաճ հատկություններ: Այրվելիս այն կպչում է ցանկացած մակերեսի:
Այն ինքնաբերաբար բռնկվում է օդում և այրվում է հագուստի, մաշկի և վերքի մակերեսին: Այն այրվում է այնքան, քանի դեռ վտանգավոր նյութը չի հեռացվել մակերեսից կամ ամբողջությամբ չի այրվել:
Սպիտակ ֆոսֆորը ներծծվում է արյան մեջ, որից հետո այն ազդում է երիկամների, լյարդի և շրջանառու համակարգի վրա: Մարդու համար մահացու չափաբաժինն ընդամենը 0,05 - 0,15 գրամ է:
Ֆոսֆորը, բացի այրելուց, կարող է ներծծվել նաև մաշկի մեջ` հանգեցնելով մահվան։ Անգամ մինչև 10 տոկոս մաշկի այրվածքի դեպքում կարող է լինել մահվան ելք։ Սպիտակ ֆոսֆորն ազդում է նաև մարդու շնչուղիների վրա: Այս դեպքում հաճախ տեղի է ունենում ուժեղ սպազմ, ինչը հանգեցնում է մահվան:
Վտանգավոր է ցույց տալ առաջին բուժօգնություն
Անփորձ մարդը չի կարող օգնել վիրավորին, նման դեպքերում շատ մեծ է հավանականությունը, որ բուժօգնություն տվողն ինքն այրվածքներ կստանա այս թունավոր նյութից:
Անմիջական գործողությունները՝ երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։
սպիտակ ֆոսֆորը դառնում է հեղուկ 44 աստիճանում, ուստի ոչ մի պարագայում չի կարելի օգտագործել տաք ջուր։
բարձիկները ներծծել աղային լուծույթով և մշակել վերքը, սրա նպատակն է խոչընդոտել թթվածնի մուտքը և կանխել ֆոսֆորի այրումը։
սառը և հոսող ջուրը արդյունավետ է, սակայն կարող է ռիսկ լինել, որ ջրի շիթը կարող է տարածել ֆոսֆորը չվնասված մաշկի վրա։


loading...