«Հույս ունեմ՝ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի իմ հարցերին». Նիկոլ Փաշինյան


«Հույս ունեմ՝ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի իմ հարցերին». Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 26 19:40 2020

«Մենք դեռ չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի տապալմանը, բայց ես ուզում եմ ասել, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, և ուղիղ ասել, որ սա իրենց համար առաջին հրադադարն է, բայց մեզ համար արդեն երրորդը և ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ արդյունք է ունենալու, որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, թե հայկական կողմն է խախտել հրադադարը։ Բայց հիմնական հարցը, որ դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետևյալն է՝ ա․ եթե հրադադարը չպահվի, ինչպե՞ս եք պարզելու, թե ով է մեղավորը, բ․ ի՞նչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը՝ խախտող կողմի համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով հերթական ձախողված հրադադարին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ կոռեկտ չի համարում ասել, թե ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարն իր հարցերին․ «Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցերին՝ արդյոք իրենք պարզեցի՞ն՝ ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, և եթե պարզեցին՝ ի՞նչ հետևանքներ է ունենալու հրադադարը խախտած կողմի վրա։ Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր է»,- նկատեց վարչապետը: