Սրբուհի Գալյանը Քանյե Ուեսթի համերգին ներկա լինելու համար արձակուրդ է վերցրել


Սրբուհի Գալյանը Քանյե Ուեսթի համերգին ներկա լինելու համար արձակուրդ է վերցրել
Հունիս 15 16:47 2026

Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանն օրեր առաջ մեկնել էր հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ ներկա գտնվելու  հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթի համերգին։ Նա սոցիալական իր ցանցերի սթորի բաժնում հատվածներ էր հրապարակել  համերգի ընթացքից։

Պարզվում է, որ համերգի համար նախարարն արձակուրդ է վերցրել։ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 11-ին ստորագրած որոշման համաձայն, հունիսի 12-ին Սրբուհի Գալյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել։  Արդյունքում արդարադատության նախարարն ունեցել է 3 հանգստյան օրեր։

Ի դեպ, Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում 70 հազար երկրպագու է ներկա եղել ռեփերի համերգին։ Տոմսերի վաճառքը սկսել է մայիսի 12-ից, գինը եղել է 150-600 դոլար։ Թբիլիսյան համերգը Քանյե Ուեսթի ընթացիկ շրջագայության վեցերորդն էր։ Կարող էին զգալիորեն ավելի շատ ելույթներ լինել, բայց նա անսպասելիորեն նոն գրատա դարձավ միանգամից մի քանի երկրներում։ Նրա արդեն ծրագրված համերգները չեղարկվել են Լոնդոնում, Մարսելում, Չորզովում (Լեհաստան), Բազելում, Պրահայում և Ռեջիո Էմիլիայում (Իտալիա), և նրան պաշտոնապես արգելել են մուտք գործել Մեծ Բրիտանիա և Լեհաստան։ Պատճառը նկարչի հակասեմական հայտարարություններն են և Ադոլֆ Հիտլերի ու նացիստների հանդեպ նրա հայտարարած համակրանքը։