«Ուզում էինք իջնել նկուղ, չհասցրեցի բալկոնից իջնել». Ադրբեջաի հրթիռակոծությունից եւս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել


«Ուզում էինք իջնել նկուղ, չհասցրեցի բալկոնից իջնել». Ադրբեջաի հրթիռակոծությունից եւս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել
Հոկտեմբեր 16 17:07 2020

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Երեկ ժամը 12-ի մոտերն էր, մի հատ ինքնաթիռ եկավ անցավ ուրիշ տեղ խփեց: Դեռ մեկը չէր խփել, մյուսը եկավ երեւի սարի դոշին խփեց: Ուզում էինք իջնել նկուղ, չհասցրեցի բալկոնից իջնել, բեկորներից մեկն էլ ինձ հասավ: Ոչինչ, լավ է ինձ եղավ, ոչ թե էն ջահելներին: Զգացի, որ մեջքս տաքացավ: Ամուսինս  գրկեց, մարդիկ կային հավաքված նկուղում, առաջին օգնություն ցույց տվեցին եւ ուղարկեցին Վարդենիս: Վարդենիսում վիրահատեցին ու բերեցին այստեղ: Ցանկությունս միակ խաղաղությունն է ու կարողանանք հաղթանակել: Ու պիտի հաղթանակենք, չեմ էլ կասկածում»,-պատմել է Մարինե Փիլոսյանը: