Արցախում զոհված 19-ամյա Կարենը սիրած աղջիկ ուներ, նշանվել էին, խոստացել էր գար ու մեծ հարսանիք պիտի աներ (լուսանկարներ)


Արցախում զոհված 19-ամյա Կարենը սիրած աղջիկ ուներ, նշանվել էին, խոստացել էր գար ու մեծ հարսանիք պիտի աներ (լուսանկարներ)
Հոկտեմբեր 12 00:08 2020

Ճանաչենք մեր անմահացած հերոսներին

Արցախյան մարտերում զոհված՝ հերոս 19-ամյա Կարեն Գասպարյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր:

Կարենի ուսուցիչներից մեկը armdaily-ին պատմեց,որ Կարենը յուրահատուկ տեսակ էր. «Լուսավոր, միշտ օգնող, մեզ շատ հարազատ մարդ՝ ով հերոսաբար կռվեց թշնամու դեմ և ընկավ Հերոսի մահով։ Կարենը դպրոցի այն աշակերտներից է եղել՝ ումից միշտ օրինակ վերցնելու բան կար։ Միշտ որևէ հարց ունենալու դեպքում դիմում էինք իրեն, ամեն ինչ կարողանում էր շուտ հարթել:

Դպրոցում բոլորի թև ու թիկունքն էր, դպրոցի այգու ծառերը նա էր տնկել, իսկ հիմա ամեն ծառ ու թուփ իրեն է հիշեցնում։ Ուներ սիրած աղջիկ, նշանվել էին... Իր սերը թողեց կիսատ... Խոստացել էր գար ու մեծ հարսանիք պիտի աներ, միշտ պատկերացնում էինք, թե ինչ ուրախ պիտի անցներ, բայց ավաղ, ամեն ինչ մի օրում փոխվեց... Մեր կորուստը շատ մեծ է, մենք կորցրել ենք լավ ընկերոջ, բայց և գիտակցում ենք, որ նա իր կյանքը տվել է հայրենիքին՝ հանուն բոլորիս...»: