Էրդողանը ցանկանում է եվրոպական արտադրության հակաօդային հրթիռներ գնել


Էրդողանը ցանկանում է եվրոպական արտադրության հակաօդային հրթիռներ գնել
Սեպտեմբեր 26 19:17 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է եվրոպական արտադրության հակաօդային հրթիռներ գնել եւ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին խնդրել է հրաժարվել Թուրքիայի հետ SAMP/T համակարգերի համատեղ արտադրության վերաբերյալ իր առարկություններից, գրում է Bloomberg-ը` վկայակոչելով աղբյուրները:

Թուրքիան ցանկանում է գնել Ֆրանսիայի եւ Իտալիայի համատեղ արտադրած SAMP/T-ը հակաօդային հրթիռները, որոնք իրենցից ՆԱՏՕ-ի փոխգործակցային համակարգ են ներկայացնում եւ այլընտրանք Անկարայի ձեռք բերած ռուսական С-400-ին:

Ըստ աղբյուրների` Մակրոնն Էրդողանին խնդրել է պարզաբանել Թուրքիայի առարկությունները Սիրիայում` նախքան քննարկելը: Թուրքիան մի քանի խոշոր տարածքներ է գրավել Սիրիայի հյուսիսում: Հայտնի է, որ Մակրոնը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի ղեկավարին` Սիրիայում օպերացիաներին եւ դրանց բացասական ազդեցության համար ծայրահեղական եւ ջիհադիստական ​​տարրերի վրա  տարածաշրջանում: Թուրք-ռուսական С-400 գործարքը դատապարտվել էր արեւմտյան դաշնակիցների, այդ թվում` ԱՄՆ-ի կողմից: Ի պատասխան` Վաշինգտոնը Թուրքիային հանել էր ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից: