Մեր կուրսի տղեքը ստուգարքի համար 5000 դրամից մինչև 100$ էին տվել. Արեն Մանուկյանը նորընտիր ՍԴ դատավորի մասին


Մեր կուրսի տղեքը ստուգարքի համար 5000 դրամից մինչև 100$ էին տվել. Արեն Մանուկյանը նորընտիր ՍԴ դատավորի մասին
Սեպտեմբեր 15 23:18 2020

Անդրադառնալով ՍԴ դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանի թեկնածությանը՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Քանի որ էն 2 արդեն ՍԴ դատավորներից ահագին խոսվեց, ու հիմնականում Վաղարշյանի մասն ա մութ, ու քիչ ինֆո կա, կարամ ընդամենը մի բան ասեմ։

Ինքը մեր ֆակուլտետում դասավանդած եզակի փող վերցնող դասախոսներից էր, ու մեր կուրսի տղեքը ստուգարքի համար 100$ էին տվել։ Այ սենց աննախադեպ արդարադատություն ձեզ։

 

Լրացում․ Մեր ֆակուլտետի ու կուրսի ժողովրդից քոմենթներում ու առանձին չատերով գրեցին, ու մի բան չէինք հասկանում․ տարբեր գներ էր ուզել՝ տարբեր ուսանողներից․ 5000 դրամից մինչև 100$. պարզվեց, որ ստուգարք չի եղել, քննություն ա եղել, ու գումարն էլ կախված ա եղել թվանշանից»։

 

 



loading...