«Եթե այս արտահոսքն իրականում եղել է, չորս ոտքով կղանքի մեջ ենք». Սամվել Մարտիրոսյան


«Եթե այս արտահոսքն իրականում եղել է, չորս ոտքով կղանքի մեջ ենք». Սամվել Մարտիրոսյան
Օգոստոս 4 08:30 2020

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

Մի հարցրեք ինձ՝ սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանն ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքեր եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվել է արտահոսքի պատճառը և պատասխանատուն։

Հ. Գ. Եթե այս արտահոսքն իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»: