Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և կորուստներ կրելով, հետ շպրտվել. գյուղերը հրետակոծվում են


Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և կորուստներ կրելով, հետ շպրտվել. գյուղերը հրետակոծվում են
Հուլիս 16 08:28 2020

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։  

Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։  

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։

 

Around 03:40 at night, positions of the RA Armed Forces noticed enemy movement. Switching to all-around defense Armenian units prevented the enemy's attempt of infiltration. 

 

After a hot battle, the enemy was thwarted back suffering losses.

 

Afterwards, at 05:20 the Azerbaijani units started shelling the villages of Aygepar, Movses, using mortars and a D-30 howitzer. The fire still continues.

 

Armenian Armed Forces units are neutralizing provocations of the Azerbaijani Armed Forces.

This is the first serious violation of the fragile ceasefire established yesterday at 00:15