Վթարի պատճառով 21 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում


Վթարի պատճառով 21 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում
Հուլիս 15 08:35 2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 11։00-ից մինչև հուլիսի 16-ը, ժամը 08։00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Արարատ քաղաքի, Այգավան, Արարատ և Ավշար գյուղերի գինու գործարանների  ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: