Ադրբեջանցի ժյուրին հայ երգչին ամենաբարձր միավորն է նշանակել. Հայաստանը գրավել է 1 ին հորիզոնականը (տեսանյութ)


Ադրբեջանցի ժյուրին հայ երգչին ամենաբարձր միավորն է նշանակել. Հայաստանը գրավել է 1 ին հորիզոնականը (տեսանյութ)
Մայիս 5 12:29 2017

Ապրիլի 28-ին Լատվիայի Բաուսկա քաղաքում տեղի է ունեցել «Aprila Pilieni» 10 րդ միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցել է նաև Հայաստանն ու հերթական հաղթանակը գրանցել։ Այս մասին Armday.am-ի թղթակցին հայտնել է WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը։

12 երկիր ներկայացրած 120-ից ավելի մասնակիցների հետ պայքարում Հայաստանը ներկայացրած Ալեքսանդր Սարգսյանը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը։

«Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանն ընգրկված է եղել ժյուրիի կազմում, սակայն, նրա խոսքով՝ դա չի խանգարել, որ մրցույթն ընթանա արդար պայմաններում։

«Ժյուրիի կազմում ընգրկված էր նաև ադրբեջանցի ժյուրի, սակայն դա չխանգարեց, որ մեր մասնակիցն արժանի իր տեղը գրավի։ Ալեքսանդր Սարգսյանը 120 մասնակիցներից միակն է, ով ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանացել է 10 միավորի»,-ասաց Արման Ղուկասյանը։