Բացառիկ լուսանկար․ հայկական կողմը խոցել է ադրբեջանական ԱԹՍ


Բացառիկ լուսանկար․ հայկական կողմը խոցել է ադրբեջանական ԱԹՍ
Հուլիս 13 17:38 2020

Հայկական կողմը ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել: Banak.info մասնագիտռացված կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար խոցված ԱԹՍ-ից։

Նախնական տվյալներով սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետեր, տանկեր և անօդաչու թռչող սարքեր։