Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան. Armlur.am


Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան. Armlur.am
Հուլիս 13 13:50 2020

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ: Այս մասին ArmLur.am-ի  հետ զրույցում նշել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Դիտարկմանը, որ պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ եւ չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց երեխաները, Հակոբյանն ասել է. «Միակ կարող եմ հայտնել իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինեն, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։