Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել


Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել
Հուլիս 8 18:05 2020

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելուց տասը օր անց Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:

Tert.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն է եղել Արգիշտի Քյարամյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա Արգիշտի Քյարամյանի միակ խնդրահարույց նշանակումը չէ, որը ներքին դժգոհությունների առիթ է տվել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում