Բերդավանում ասֆալտապատման աշխատանքների եռուզեռ է (լուսանկար)


Բերդավանում ասֆալտապատման աշխատանքների եռուզեռ է (լուսանկար)
Հունիս 27 19:44 2020

Գյուղացիների պնդմամբ, 40 տարվա ընդմիջումից հետո, Տավուշի մարզի Բերդավան գյուղում ասֆալտապատման աշխատանքների եռուզեռ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

 

Պատգամավորը հրապարակման մեջ նշել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին՝ հայտնելով, որ «համայնքի բնակիչների ուրախությանը չափ չկա»: