Խոշոր հրդեհ՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում (լուսանկարներ, տեսանյութ)


Խոշոր հրդեհ՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիս 27 18:55 2020

Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։