Գյումրիի բենզալցակայաններում խախտումներ են արձանագրվել


Գյումրիի բենզալցակայաններում խախտումներ են արձանագրվել
Հունիս 27 18:09 2020

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է անցկացրել Գյումրիում:

Արձանագրվել են մի շարք խախտումներ՝ Գյումրիի որոշ բենզալցակայաններում:

Բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամաններրը, ջերմաչափերը և ջերմաչափման գրացմամատյանները: Փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: