Կորոնավիրուսով վարակված դատապարտյալն առողջացել եւ վերադարձել է «Կոշ» ՔԿՀ


Կորոնավիրուսով վարակված դատապարտյալն առողջացել եւ վերադարձել է «Կոշ» ՔԿՀ
Հունիս 26 22:39 2020

Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված դատապարտյալն առողջացել եւ վերադարձել է «Կոշ» ՔԿՀ։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նավիկյանը հայտնեց, որ դատապարտյալը բուժումը ստացել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։

«Դատապարտյալը կրկնակի հետազոտվելուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Նոնա Նավիկյանը։