Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը բռնկվել է հրավառության պատճառով. Ֆելիքս Ցոլակյան


Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը բռնկվել է հրավառության պատճառով. Ֆելիքս Ցոլակյան
Հունիս 26 22:23 2020

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը, նախնական տվյալով, բռնկվել է հրավառության պատճառով։

Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը քիչ առաջ ժամանել է դեպքի վայր։

Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ։

Նշենք, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է արդեն 20 մարտական հաշվարկ։ Հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, հուշահամալիրի մոտ։