Թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում բռնկված հրդեհը մարվել է


Թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում բռնկված հրդեհը մարվել է
Հունիս 26 14:31 2020

Հունիսի 26-ին, ժամը 15։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես արդեն հայտնել էինք, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ,  երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։38-ին։