Բաքուն Իտալիայից և Սլովենիայից երաժիշտներին կընդգրկի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: Այս մասին Ինտերֆաքս-Ադրբեջանին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
«Իտալիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այդ երկրների երաժիշտների կողմից ապօրինի կերպով ադրբեջանական օկուպացված տարածքներ այցելելու հարցը, ինչի կապակցությամբ պաշտոնական հարցումներ կուղարկվեն համապատասխան կառույցներին»,- նշել է Հաջիևը՝ անդրադառնալով իտալացի դաշնակահար և դիրիժոր Լուկա Ֆերինիի, սլովենացի կլարնետահար Յոժե Կատարի և ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի՝ Շուշիում ունեցած համերգին: