ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքում բնակվող Հայկ Հովսեփյանն առաջին տեղն է զբաղեցրել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգային մրցույթում:
Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, որպես մրցույթի հաղթող երիտասարդ ջութակահարը դրամական պարգևի կարժանանա և հնարավորություն կստանա ելույթ ունենալու Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 2017-2018 համերգաշրջանի ընթացքում:
Մրցույթին մասնակցել կարող են Մասաչուսեթսի բնակիչները կամ նահանգի ավագ դպրոցի բարձր դասարանների գործիքավորող-ուսանողները:
Եզրափակչի մասնակիցները ելույթ են ունեցել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի ժյուրիի առաջ Սիմվոնիկ համերգասրահում: