Երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (СНБО) հայտնել է, որ Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի նոր ռեկորդ, գրանցվել է 753 նոր դեպք:
Դրան նախորդող օրը գրանցվել է 683 դեպք: Հունիսի 13-ի տվյալներով՝ երկրում 24 ժամում մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 409-ը:
Ուկրաինայում ընդհանուր առմամբ COVID-19-ով վարակվել է ավելի քան 30 հզր մարդ, առողջացել ու դուրս է գրվել 14 հզր պացիենտ, մահացել՝ 880 մարդ: