ՊՎԾ–ն ստուգումներ է իրականացնում ՊԵԿ–ում. ի՞նչ կապ ունի դա Անանյանի հրաժարականի հետ


ՊՎԾ–ն ստուգումներ է իրականացնում ՊԵԿ–ում. ի՞նչ կապ ունի դա Անանյանի հրաժարականի հետ
Հունիս 5 00:03 2020

NEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն երկու շաբաթ ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է իրականացնում Պետեկամուտների կոմիտեում։

Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։

Նա հայտնեց, որ ՊՎԾ մոնիթորինգի վարչությունը ՊԵԿ–ում որոշակի ռիսկեր է վերհանել և մայիսի 12–ից ստուգումներ է սկսել այնտեղ։

«Ուսումնասիրությունները մեծածավալ են, և դեռ վաղ է խոսել դրանց ավարտի մասին»,– ասաց նա։

Կապ հաստատեցինք Դավիթ Անանյանի հետ, հարցրինք՝ արդյոք իր հրաժարականը կապ ունի ՊՎԾ ստուգումների հետ, ինչին նա պատասխանեց. «Իհարկե, ոչ»։

Ուշագրավ է, որ ՊԵԿ–ում ստուգումները սկսել են ՊՎԾ–ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հեռանալուց հետո։ Նշենք, որ Քյարամյանը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ–ում։



loading...