Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել


Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել
Հունիս 3 16:33 2020

Քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Թալիշի շրջանում՝ Մատաղիս գյուղի մոտակայքում զինվորական մեքենա է շուռ եկել, ինչի պատճառով մեկ ժամկետային զինծառայող է մահացել, ևս չորսը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մեզ հայտնեցին, որ զինվորակալ «Ուրալը» վերադառնալիս է եղել զորավարժությունից։

Մահացած զինծառայողը 2001 թվականին ծնված էր։

Այլ մանրամասներ՝ քիչ անց։

 



loading...