Դա ոչ թե «Գլորիա» կարի ֆաբրիկայի, այլ ոստիկանության պարտականությունն է. փաստաբան


Դա ոչ թե «Գլորիա» կարի ֆաբրիկայի, այլ ոստիկանության պարտականությունն է. փաստաբան
Հունիս 3 09:45 2020

Փաստաբան Կարեն Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 72 ժամով կասեցնելու վերաբերյալ։

Նախ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ Վարչապետի կողմից հրապարակված լուսանկարը կատարված է Ընկերության տարածքից դուրս: Ընկերությունը պարտականություն, առավել ևս հնարավորություն չունի իր տարածքից դուրս պահպանել կամ հետևել պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոններին: Դա ոստիկանության պարտականությունն է:

Երկրորդ՝ Վարչապետի կողմից հրապարակած ավտոբուսները Ընկերության սեփականությունը չեն հանդիսանում, այլ վարձակալված են Ընկերության կողմից և հանդիսանում են հասարակական տրանսպորտ: Ընկերությունը կամ Ընկերության ղեկավարոթյունը իրավասություն և հնարավորություն չունի հանրային տրանսպորտում պարետի որոշման կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու: Դրա համար այլ մարմինների աշխատակիցներ աշխատավարձ են ստանում և պարտավոր են իրենց գործողությունը կատարել բարեխիղճ։

Որևէ սուբյեկտի պատասխանատվություն ենթարկելուց առաջ ճիշտ կլինի և օգտակար ժամանակ տրամադրել և որոշակի փաստեր ուսումնասիրել։

Ի դեպ դա վարչական մարմնի պարտականությունն է։

Առողջ եղեք…»

 

 


loading...