Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնելու օրենսդրական հիմքեր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնելու օրենսդրական հիմքեր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Հունիս 3 00:45 2020

 «Համավարակը վեր հանեց սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձեւեր, որոնք ազգային օրենսդրությամբ կամ կարգավորված չէին, կամ մասնակի լուծումներ ունեին: Վերջին երկու ամիսների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր մասնագիտություններ ունեցող քաղաքացիներ կամավոր հիմունքներով ներգրավվել են տարեցների ու միայնակների աջակցության, ինչպես նաեւ հիվանդանոցներում բուժվող հիվանդների խնամքի աշխատանքներում: Ներկայում կամավորների ներգրավման կամ մարդկային օգնության կարիք է առաջանում ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այնպես էլ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության մեջ:

Վերոհիշյալ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայցրել «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը: Հատկանշական է, որ անկախությունից ի վեր այս օրենքի ընդունման մի քանի անհաջող փորձ է արվել: 2006  եւ 2010 թվականներին մշակվել եւ շրջանառության մեջ են դրվել համանուն օրենքի երկու  նախագիծ: 2015 թ. նույն նախաձեռնությամբ հանդես են եկել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ: Սակայն, համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները չեն ընդունվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։